fbpx

Սանահինի կամուրջ

Սանահինի կամուրջ

ԱնվանումՍանահինի կամուրջ
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ12.08.23

Սանահինի կամուրջ, պատմամշակութային հուշարձան Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ինժեներական կառույցներից է։ Իրար է միացնում Դեբեդ գետի երկու ափերը։
Կամուրջը կառուցել է 12-րդ դարի վերջին Իվանե և Զաքարե Զաքարյանների քրոջ՝ Վանենի թագուհու կողմից՝ ի հիշատակ իր ամուսին Աբաս Բագրատունու։

1795 թվականին Աղա Մահմեդ խանի հրոսակները ոչնչացրել են կամրջի արձանագիր խաչքարի այն մասը, որի վրա գրված էր կառուցման թվականը[2]։

Նորոգվել է մի քանի անգամ։ 1888 թվականին Թիֆլիսի Նորաշեն Ս. Աստվածածին եկեղեցու քահանա սանահինցի Երվանդենց Թադևոսի միջոցներով ամրացվել են կամրջի ձախակողմյան պատերի խախտված հիմքերը[3]։ 1928-1929 թվականներին Ալեքսանդր Թամանյանի ղեկավարությամբ մասնակիորեն ամրացվել են ձախափնյա խելի հիմքերը։ 1939-1940, 1976-1977 թվականներին իրականացվել են ճակատային երեսապատերի վերաշարման աշխատանքներ[4]։
18,6 մ երկարություն ունեցող միաթռիչք, կամարակապ կամրջի աջակողմյան խելը բարձրադիր ժայռի վրա է, իսկ ձախակողմյանը՝ գետի ցածրադիր ափին, որի հետևանքով կամրջի այս կեսը զգալի վերելք ունի դեպի կենտրոն, իսկ մյուս կեսը հարթ է։ Կամրջի քարաշեն պատնեշի վրա կան առյուծների բարձրաքանդակներ։