fbpx

Քառասնից Մանկանց Վանք

Քառսնից Մանկան Վանք

ԱնվանումՔառասնից Մանկանց Վանք
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ24.05.2020

Քառասնից Մանկանց վանք, 13-րդ դարի հայկական առաքելական վանքային համալիր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դսեղ գյուղի հյուսիսարևմտյան մասում՝ Դեբետի կիրճի աջակողմյան զառիթափ լանջի «Տախտեր» կոչվող վայրում։ Եկեղեցու կառուցումընավարտվել է 1241-1256 թվականներին։

 

Բաղկացած է եղել եկեղեցուց, ժամատնից, կացարաններից, օժանդակ շինություններից, որոնցից պահպանվել են չնչին մնացորդներ։ Հիմնական կառույցը ուղղանկյուն հատակագծով (11 X 8 մ) գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին է, որի գմբեթը և կիսագլանաձև թաղածածկի մեծ մասը չեն պահպանվել։ Խարխլված և կիսաքանդ վիճակում են պատերը, թաղերը, գմբեթակիր կամարները: Ավանդատները կրկնահարկ են, երկայնական ձգվածությամբ, և արևելյան կղմում ավարտում են կաշրձանաձև խորշերով: ԱՌԱջին հարկի մուտքերը բացվում են աղոթասրահից իսկ որկրորդ հաարկինը` բեմից: Որմնամույթերը 1.5 մ դուրս են գալիս երկայնական պատերից և ավարտվում են կիսասյուներով: Միակ մուտքը եղել է արևմուտքից, ունեցել է հարուստ զարդաքանդակներով եզրակալ։ Պատերը հարուստ են արձանարություններով, խաչապատկերներով: Հարավային և արևելյան կողմերում ան հետաքրքիր քանդակներով խաչքարեր: Տարածքում թափված են պատերի շատ բազմաթիվ բեկորներ, քանդակազարդ քարեր: ՀԱրավային ավանդատան մուտքի արձանագրությունից պարզվում է, որ ավանդատունը կառուցել է ոմն Դավիթ` 1241թ. (ինչպես երևում է եկեղեցու առանձօն մասր կառուցվել են ռանձին նվիրատվություններով): Բայց կեղեցու մուտքի ճակատակալ քարի արձանագրությունն ասում է, որ 1256 թին եկեղեցին օրհնել է Հաղպատի վանահայր Հաազասպը:

Ունեցել է ժամատուն, որը չի պահպանվել, սակայն պահպանվել է արձանագրություն ժամատան կառուցողի մասին` այն կառուցել է ոմն Խաչատուր “Ողորմութեամբն Ատուծոյ ես Խաչատուր ծառայ Աստուծոյ շինեցի զժամատունս և սալեցի զեկեղեցիս…”: