fbpx

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Զովունի)

Սուրբ Պողոս-Պետրոս Եկեղեցի (Զովունի)

ԱնվանումՍուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի
ՎայրՀՀ Արագածոտնի մարզ
Ամսաթիվ09․08․2020

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի, հայկական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի ձախ ափին, թեքության վրա։

Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի առաջին կեսին՝ բազիլիկ հատակագծով։ 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին Գրիգոր Գնթունի իշխանը տաճարը վերակառուցել է ներսից՝ պայտաձև, դրսից ուղղանկյուն խորանով գմբեթավոր եկեղեցու՝ երկայնական պատերին հզոր գմբեթակիր որմնամույթեր կցելով։

Պողոս-Պետրոս եկեղեցին հայ ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է։ Պողոս-Պետրոս եկեղեցին վերանորոգվել է 1896-ին, քարե կտուրի փոխարեն ծածկվել է փայտով։ 20-րդ դարում քանդվել են եկեղեցու ծածկը և հարավային պատը։