fbpx

Պղնձավանք (Ախթալայի Վանք)

Պղնձավանք (Ախթալայի Վանք)

ԱնվանումՊղնձավանք (Ախթալայի Վանք)
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ12․08․23

Ախթալայի վանք (այլ անվանումներ՝ Պղնձահանքի վանք[3][4][5], Պղնձավանք, Ախթալա, Ախտալա, Մարիամ Աննայի վանք, Մեյրամխանա, Աղնձանանք[6]), 10-րդ դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր[7][8][9] Հայաստանի Լոռու մարզի Ախթալա քաղաքում՝ Երևանից 185 կմ հյուսիս։ Տեղակայված է Դեբեդի կիրճում՝ ոչ մեծ սարահարթի վրա։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։

Ի սկզբանե եղել է Հայ առաքելական եկեղեցու վանք, 13-րդ դարում հանձնվել է հայ քաղկեդոնացիներին՝ երկար ժամանակ մնալով նրանց գլխավոր հոգևոր կենտրոնը[10], և գործել է Վրաց ուղղափառ եկեղեցու իրավասության ներքո[11]։ 18-րդ դարի սկզբին լքվել է, իսկ 1802 թվականին վերականգնվել է ու վերածվել Անդրկովկասում բնակվող հույների կրոնական կենտրոնի[12]։ Ներկայումս պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն[13]։

Սուրբ Աստվածածին գլխավոր եկեղեցին կառուցել է Իվանե Զաքարյանը[14] 13-րդ դարի առաջին քառորդում[15], նրա պատերը նկարազարդված են լավ պահպանված որմնանկարներով, որոնք կատարվել են 13-րդ դարում, երբ եկեղեցին վերափոխվել է քաղկեդոնականի։ Դրանք իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է։