fbpx

Մայրի Վանք

Մայրի Վանք

ԱնվանումՄայրի վանք
ՎայրՀՀ Տավուշի մարզ
Ամսաթիվ26․06․21

Մարիամ Մայրի վանք,  Սուրբ Մայրի վանք (նաև՝ Մարիամ Մայրի վանք, Մարիամ Մայրի եկեղեցի, Սուրբ Նշան եկեղեցի), միջնադարյան եկեղեցի Բերդ քաղաքից 2 կմ դեպի արևմուտք հեռավորության վրա, Նավուր գյուղ տանող ճանապարհի ձախ կողմում։ Պատմական աղբյուրները վկայում են, որ տաճարը վերանորոգվել է 17-րդ դարում։

 

Վանքը (եկեղեցի) մեզ է հասել վաղ միջնադարից, ըստ պատմական տեղեկությունների՝ կառուցվել է 1285-86 թթ։ Վանքը գտնվում է Բերդ քաղաքից Նավուր գյուղ տանող ճանապարհի ձախ կողմում։ Վանական համալիրի տարածքից գտնվել է միջնադարյան հայերանով գրված քարե արձանագրություն (փորագրություն), որն ըստ ուսումնասիրությունների նամակ գրություն է և որպես պատմամշակութային արժեք պահպանվում է Բերդի պատմության և կենցաղի թանգարանում։ Պահպանվել է նաև նախշազարդ խաչքար, որը տեղադրվել է վանքի մուտքի մոտ։