fbpx

Մայրավանք

Մայրավանք

ԱնվանումՄայրավանք
ՎայրՀՀ Կոտայքի մարզ
Ամսաթիվ15․09․19

ՄԱՅՐԱՎԱՆՔ

Միջնադարյան հայկական ճարտարապետության Մայրավանք հուշարձանը գտնվում է Սոլակ գյուղի դիմաց, բարձրադիր վայրում: Նախնական շինությունը հիմնադրել է Հովհան Մայրավանեցին (Մայրագոմեցի) VII դ.: Այնուհետև Մայրավանքի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է XI–XII դդ., սրբատաշ բազալտով: Ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք, խորանի երկու կողմերում` ուղղանկյուն հատակագծերով երկհարկ ավանդատներ: Եկեղեցու ներսում` արևմտյան պատին, կա 1224 թ. արձանագրություն: Արևելյան ճակատը մշակված է եռանկյունաձև զույգ խորշերով: Միակ արևմտյան մուտքը ունի կիսասյուներով զարդարված կրկնակի կամարակապ շքամուտք: