fbpx

Մաթոսավանք

Մաթոսավանք

ԱնվանումՄաթոսավանք
ՎայրՀՀ Տավուշի մարզ
Ամսաթիվ22․06․19

Մաթոսավանք, Հայ առաքելական եկեղեցու վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 4 կմ արևմուտք` Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին` Շամախյան գյուղից ոչ հեռու։

Համալիրը բաղկացած Է միմյանց կից փոքր եկեղեցիներից, գավթից և գրատնից։ Հուշարձանախմբից հարավ-արևելք գտնվում Է գերեզմանոցը։ Եկեղեցին կառուցվել Է 1205 թվականին կիսամշակ խոշոր քարերով։ Թաղակապ ծածկով փոքր շինություն Է, մուտքը` արևմտյան կողմից, ճակատակալ քարին փորագրված Է հիմնադրման արձանագրությունը։ Մուտքի երկու կողմերին ագուցված են քանդակազարդ խաչքարեր։ Գավիթը արևմուտքից կից Է եկեղեցուն։ Քառակուսի հատակագծով թաղածածկ, կիսամշակ քարերով, ներսից կրաշաղախով սվաղված շինություն է։ Լուսավորվում Է արևմտյան պատի լուսամուտից։ Կան մի քանի տապանաքարեր։ Գրատունը հյուսիսային կողմից հաղորդակից Է գավթին։ Նույնպես թաղակապ, 4X3,5 մ չափերի շինություն է։ Մուտք ունի նաև արևելյան կողմից։ Լուսամուտները բացվում են հարավային պատի մեջ։

Ունի երկու տաճար և մեկ գավիթ։ Վանքի համալիրի մեջ մտնում է Ս. Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Ավագ Զաքարյանը, Իվանե Զաքարյանի որդին, 1247 թ։ Այժմ կիսավեր է։ Պատերի վրա կան քանդակազարդ խաչքարեր և արձանագրություններ։ Երբեմն նաև կոչվում է Պղնձահանք (Պղնձահանքի) Ս. Աստվածածին եկեղեցի;

Չնայած այն հանգամանքին, որ Մաթոսավանքը գտնվում է պետության կողմից պահպանվող հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում և ունի ՀՀ Կառավարության կողմից տրված «10.3.145» համարի վկայական, այնուամենայնիվ տարեց տարի ավերվում է՝ չարժանանալով ՀՀ Մշակույթի նախարարության ուշադրությանն ու հոգատարությանը։ Այս ամենին բացասական առումով լրացնում է վանքի այցելուների վանդալիզմի դրսևորումները, որի պատճառով քանդվում են շինության պատերը, խաչքարերը վերածվում են վառված և մոմի հաստ շերտով պատված քարերի, շրջակա միջավայրը դառնում է հակահիգենիկ վայր։