fbpx

Մաշտոց Հայրապետի Եկեղեցի

Մաշտոց Հայրապետի Եկեղեցի

ԱնվանումՄաշտոց Հայրապետի Եկեղեցի
ՎայրՀՀ Կոտայքի մարզ
Ամսաթիվ13.04.19

Մաշտոց Հայրապետ եկեղեցի, կանգուն հայկական եկեղեցի է։ Անցյալում այստեղ եղել է հեթանոսական տաճար։

Գտնվում է Գառնի գյուղի արևելյան կողմում: Գառնիում համեմատաբար լավ պահպանված միջնադարյան հուշարձաններից է: Ըստ պահպանված արձանագրությունների` կոչվում է Ս. Աստվածածին: Ավանդաբարանվանում են «ՄաշտոցՀայրապետ» եկեղեցի` 897 թ. Գառնիում վախճանված Հայոց կաթողիկոս Մաշտոց Եղիվարդեցու անունով (Մաշտոցի տապանաքարը Գառնիիհ եթանոսական տաճարի մոտ գտնվող «Մաշտոց Հայրապետ» մատուռի ներսում է ): XIV դ. կոչվել է նաև «Սումպենց (Սունպենց) վանք»: XII-XIII դդ. կառույց է: Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի է` կառուցված սրբատաշ բազալտ քարով: Պատերին պահպանվել են 1315 թ., 1341 թ. արձանագրություններ: Բակում կան քանդակազարդ խաչքարեր: Եկեղեցու մոտ, հարավային կողմում արձանագիր որմնափակ խաչքար է` կանգնեցված Հովհաննես և Աղվորիկ ամուսինների կողմից: