fbpx

Մարտիրոսանց վանք կամ Մարտիրոսի վիմափոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի

Մարտիրոսանց վանք կամ Մարտիրոսի վիմափոր Սուրբ Աստվածածին Եկեղեցի

ԱնվանումՄարտիրոսանց Վանք
ՎայրՀՀ Վայոց ձորի մարզ
Ամսաթիվ20.08.2022

Վանքը գտնվում է Վայոց ձորի մարզի, Մարտիրոս գյուղից 3 կմ դեպի հարավ-արևելք` ձորի աջ կողմում: Բաղկացած է երկու եկեղեցուց և մի գավթից, որոնք  ամբողջապես  փորված են ձորի քարափի մեջ:

Գլխավոր եկեղեցին, ըստ արձանագրությունների, կոչվում է Սբ. Աստվածածին: Այն փորել է տվել Մաթևոս վարդապետը` 1286 թվականին:

Եկեղեցու հատակագիծը ներսից քառակուսի է (6 x 6), վերևից թաղակապ է, կենտրոնում` գմբեթային մասով, կարճ թմբուկով և բութ  վեղարով: Գմբեթի ծայրից  բացվում է կլոր, փոքր լուսանցք: Գմբեթի հիմքը քառակուսի է` առագաստներով: Պատերը ներսից հարթ են: Արևելյան պատի մեջ փորված է  աբսիդ` մեծ բեմով,  կամարակապ խորշի ձևով: Մուտքն արևմտյան  կողմից է, որը բացվում է գավիթի մեջ: Արևմտյան կողմից ունի մի փոքր լուսամուտ: