fbpx

Մաքենիսի Վանք

Մաքենիսի Վանք

ԱնվանումՄաքենիսի Վանք
ՎայրՀՀ Գեղարքունիքի մարզ
Ամսաթիվ29․09․19

Մաքենիսի Վանք (7-9դարեր)

Վանքը ունեցել է հետևայալ անունները՝ Աստվածածին, Գեղամա ս. Աստվածածին, Գըզըլքիլիսե, Կարմիր վանք, Կըզըլվանք, Ղզըլվանք, Ղզըլքիլիսա, Ղզլվանք, Ղըզըլքիլիսա, Մագինյաց վանք, Մակենոց վանք, Մաքենացոց վանք, Մաքենացվանք, Մաքենացվոց վանք, Մաքենեց անապատ, Մաքենիս, Մաքենիսի վանք, Մաքենիսի ուխտ, Մաքենից վանք, Մաքենիք, Մաքենյաց ուխտ, Մաքենոց, Մաքենացոց մենաստան, Մաքենացոց վանք, Մաքենոց վանք, Մաքենոցք, Մաքեստենից մենաստան, Մաքեստենից վանք, Մաքինյանց վանք, Մաքինյաց ս. Աստվածածին, Մաքինյաց վանք:
Եղել է Վանք ( մենաստան, ուխտ )
Գտնվում է Վարդենիս քաղաքից 15կմ հարավարևմուտք, Կարճաղբյուր գետի աջ ափին: Վանական համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից: Հիմնականը պարսպապատ է: 8-9 մ բարձր պարիսպը շինված է անտաշ քարերից և անշազախ է: Կենտրոնում իշխան Գրիգոր Սուփանի սրբատաշ քարերով կառուցված անսյուն և խաչաձև տաճարն է, որն ունի քարակերտ կաթողիկե: Սավանքի կենտրոնական եկեղեցին է, որի Գեղամա ս. Աստվածածին եկեղեցու անվամբ կոչել են նաև վանքը: Պատերին ունեցել է քանդակներ ու որմնանկարներ: Սրան հր- արմ-ից կից է միանավ եկեղեցին, որն ավելի վաղ ժամանակների կառույց է: Պարսպի ներսում, տաճարի արմ. կողմում պահպանվել են գավթի պատերի մնացորդները:
Վանական համալիրի երկրորդ հուշարձանախումբը գտնվում է պարսպից դուրս, տաճարի հարավ-արևելք կողմում: Դրանք 2 միմյանց կից թաղածածկ եկեղեցիներ են ( 9-10-րդ դդ): Վանքի շուրջը կան ընդարձակ բնակավայրերի ավերակներ, օժանդակ շենքերի մնացորդներ: Մատենագրական աղբյունրներում և վիմական արձանագրություններում հիշատակված է Մաքենոց,Մաքենեաց, Մաքենացոց, Մաքեստանից, և այլ ձևերով: Այլազգիները նոր ժամանակներում անվանել են Ղզըլվանք կամ Ղզըլքիլիսա:Վանքի Մ. Անվան ծագումը ավանդաբար կապում են մաքի անվան հետ: Վանքն ունեցել է մեծ քանակությամբ մաքիներ: Ըստ այլոց` տեղի վանականները միշտ հագել են մաքու բրդից գործված ղգեստներ և իբր դրա հետ է կապված Մ անվան ծագումը: Մ վ. Հայտնի է դեռ 7-րդ դ-ից: Մովսես Կաղանկատվեցու վկայությամբ ` վանքը մեծ համբավ է ձեռք բերում հատկապես Սողոմոն Գառնեցու վանահայրության տարիներին (760-ական թթ ): Արաբ ոստիկաններից հալածվող վանահայրերը ցրվում են այս ու այն վանքերը և Մ. վ. կորցնում է իր նախկին փառքը: Արաբական ավերումներից հետո այն վերանորոգվել է 788 թ: Մ. վ. ծնունդ է ապրում 9-րդ դ. Երկրորդ կեսերին, երբ Գեղարքունիքի գահակալ իշղան է դառնում Գրիգոր Սուփան 2-րդը: Ըստ վանքի տաճարի ներսի արձանագրության` վերջինս այստեղ կատարում է ընդարձակ կառուցումներ: Այս ժամանակներում վանքը Անի մայրաքաղաքում ունեցել է իր վաճառատները: Տաճարի պատերին պահպանվել են վերանորոգման, այդ թվում նաև 17-րդ դ. վերանորոգման մասին արձանագրություններ:
11-րդ դ. Սկզբին Մ. վ. որոշ ժամանակ եղել է Գեղամա թեմի եպիսկոպոսանիստը: Հիշատակված է որպես գրչության կենտրոն: Այստեղ է ուսանել պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին: Մ. վ-ում գործել է Ստեփանոս Սյունեցին: 8-րդ դ. Մ-ում գործել է Սյունյաց վարդապետարան դպրոցը, որը այնուհետև փոխադրվել է Շաղատ, ապա` Տաթևի վանք ( 9-րդ դ):

Հ.Գ. Սյունյաց թագավորական Գևորգ իշխանի ընտանիքի կառուցած եկեղեցիներից պահպանված են երեքը, բոլոր երեքն էլ գտնվում են Գեղարքունիքի մարզում՝ առաջինը ՝ Մաքենյաց եկեղեցին 7-9-րդ դար, երկրորդը՝ Հայրիվանքն է, գտնվում է Գավառի տարածաշրջանում Հայրիվանք Համայնքում Սևանա լճի հենց ափին և երրորդը՝ Կոթավանք կամ ս. Աստվածածին եկեղեցին է, գտնվում է Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն