fbpx

Լեռնապատի Սուրբ Հովհաննես Եկեղեցի

Լեռնապատի Սուրբ Հովհաննես Եկեղեցի

ԱնվանումԼեռնապատի Սուրբ Հովհաննես Եկեղեցի
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ03․04․2022

Սուրբ Հովհաննես եկեղեցի , միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Այն գտնվում է Լոռու մարզի Լեռնապատ համայնքում[2]։

 

Եկեղեցին կառուցվել է միջին դարերում և վերակառուցվել՝ 1868 թվականին[3]։ 1869 թվականին Եկեղեցում ծառայություն են մատուցել քահանաներ Գարեգին Տեր-Գրիգորյանը և Տեր Հովսեփը։ Կառուցվել է եկեղեցուն կից ակումբ, գրադարան, գործել է ծխական դպրոց։ Այն ունեցել է մեծ գմբեթ, սակայն ԽՍՀՄ-ի տարիներին գմբեթը իջեցվել է։ Ըստ գյուղացիների պատմածի՝ գմբեթը քանդող 4 գյուղացիները կուրացել են և դժբախտ վախճան են ունեցել։ Հետագայում եկեղեցին վերածվել է պահեստի։ Եկեղեցու տարածքում եղել է հնամենի գերեզմանոց, որտեղ իրենց վերջին հանգրվանն են գտել եկեղեցու անվանի սպասավորները։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով հնամյա եկեղեցու պատերը խարխլվել են, այն այժմ գտնվում է վթարային վիճակում։ Եկեղեցու բակում տեղադրված է խաչքար՝ նվիրված 1918 թվականի մայիսին թուրք հրոսակների դեմ քաջաբար կռված հաջիղարացիների (լեռնապատցիների) հիշատակին։

 

Եկեղեցին կառուցված է մոխրագույն քարից և պատերի վրա կան փոքր կորաձև պատուհաններ։ Այն բազիլիկ ոճի է, կառուցվածքը ուղղանկյուն խաչաձև, որի դուռը գտնվում է արևելյան կողմում։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևելյան և հյուսիսային։ Գլխավոր խորանի երկու կողմերում տեղադրված են ավանդատներ, պահպանվում է մկրտության ավազանը։