fbpx

Կողբի Սուրբ Հովհաննես Եկեղեցի

Կողբի Սուրբ Հովհաննես Եկեղեցի

ԱնվանումԿողբի Սուրբ Հովհաննես Եկեղեցի
ՎայրՀՀ Տավուշի մարզի
Ամսաթիվ12.02.2022

Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կողբ գյուղում։

Եկեղեցին կառուցվել է 2011-2014, իսկ օծվել է 2014 թվականի հունիսի 1-ին։ Արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Եկեղեցին ծառայում է Նոյեմբերյանի տարածաշրջանի 3 համայնքների՝ Կողբին, Բերդավանին և Նոյեմբերյանին։ Տաճարի ճարտարապետն է Տավուշի մարզի գլխավոր ճարտարապետ Միսակ Մելքումյանը։ Եկեղեցուն կից կառուցվել է հովվատուն[1]։

Սրբանկարների մի մասի հեղինակն է Մայր Աթոռի նկարիչ Անդրանիկ Անտոնյանը, ինչպես նաև եկեղեցում տեղ են գտել Տավուշի մանրանկարչության դպրոցի սաների աշխատանքներից։

Ձևավորվել է եկեղեցուն կից տիկնանց խորհուրդ և երիտասարդաց միություն։