fbpx

Խորանաշատ Վանք

Խորանաշատ Վանք

ԱնվանումԽորանաշատ Վանք
ՎայրՀՀ Տավուշի մարզ
Ամսաթիվ10.09.2022

Խորանաշատ վանք, հայկական վանք է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից 2.5 կմ հյուսիս-արևելք, անտառապատ սարի արևմտահայաց լանջին։

Հիմնել է Վանական Վարդապետը (1181-1251 թվականներ) 13-րդ դարի սկզբներին, Վահրամյանների իշխանատիրույթի կողմնակալ-հրամանատար Վահրամ Բ Գագեցու հովանավորությամբ։

 

Վանքի անվան հետ կապված տարբեր աղբյուրներում կան տարբեր վարկածներ.

Որոշները կապում են վանքի գլխավոր եկեղեցու ավագ խորանի բազմախորշ կիսաբոլորակ պատի հետ։
Որոշներն էլ կապում են անվան ծագումը վանքի մերձակայքում եղած բազում եկեղեցիներից։

Խորանաշատի վանական համալիրը բաղկացած է.

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Կիրակի եկեղեցի
Սուրբ Ճգնավոր եկեղեցի
Գավիթ
Օժանդակ շինություններ