fbpx

Հայկական կակաչ

Հայկական կակաչ

ԱնվանումՀայկական կակաչ
ՎայրՀՀ
Ամսաթիվ18.06.17

Հայկական կակաչ, կակաչազգիների ընտանիքի պատկանող բուսատեսակ։ Այն առաջին անգամ նկարագրել է Ավգուստին Պիրամուս դը Կոնդոլը։ Հայկական կակաչը երբեմն անվանում են նաև անատոլիական կակաչ:

Հայկական կակաչը միամյա, երկամյա կամ բազմամյա, 20-40 սմ բարձրության հասնող բույս է, ծաղիկը թավշյա է, ալ կարմիր գույնի, ցողունը՝ կանաչ, կոկոնը նշտարաձև է, տերևները նստադիր են և մազմզոտ։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին։ Ծաղիկները համեմատաբար փոքր են, նուրբ, ճառագայթաձև և համաչափ։ Պտուղը 0.8- 1.2 սմ ունեցող պարկուճ է, սերմերը մանր են։

Հայկական կակաչը աճում է սկսած 1700-ից մինչև 3400 մետր բարձրադիր տարածքներում՝ հողի մանրախիճ կամ կրաքարային բաղադրություն ունեցող վայրերում։