Ջրափիի Սբ. Աստվածածին եկեղեցու ներկայիս շինությունը կառուցվել է 1974-թ: Ախուրյանի ջրամբարի կառուցման ժամանակ գյուղի եկեղեցին քար առ քար համարակալվել ու տեղափոխվել է իր նախկին հորինվածքով վերակառուցվելով ջրամբարին հարակից բարձրադիր գոտում: Համալիրն իրենից ներկայացնում է բազիլիկ տիպի շինություն, մուտքի կողմից առանձին կանգնած զանգակատնով:
Ի տարբերություն հայակական դասական եկեղեցական շինությունների, այստեղ տանիքը ոչ թե քարից, այլ փայտից է` մետաղական կտորներով: Չնայած դրան, ժամանակակից կառույցը պահպանել է հին եկեղեցու հմայքը: Ընդհանուր առմամբ այս համալիրն ունի 150 տարվա պատմություն: Նախկին շինության կառուցումն ավարտվել է 1862թ.` առանց զանգի ու զանգակատան: 1900 թվականից հետո եկեղեցին կարճ ժամանակով զանգ է ունեցել, որը 1930-ական թվականներին, Խորհրդային Միության քաղաքականությամբ պայմանավորված, եկեղեցին կորցնում է զանգը և վերածվում պահեստի: Դրանից հետո Թուրքիային սահմանակից այս հավատի կոթողում գրեթե մեկ դար պատարագները լռում են: Միայն 2019թ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ նոր զանգ է օրհնվել ու տեղադրվել։