fbpx

Ջանֆիդաի Սուրբ Կարապետ Եկեղեցի

Ջանֆիդաի Սուրբ Կարապետ Եկեղեցի

ԱնվանումՋանֆիդաի Սուրբ Կարապետ Եկեղեցի
ՎայրՀՀ Արմավիրի մարզ
Ամսաթիվ19.02.2022

Սուրբ Կարապետ եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում, կառուցվել է 21-րդ դարում։

Ջանֆիդա գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցին հիմնադրվել է 2010 թվականին։ Գմբեթավոր տիպի եկեղեցի է կառուցված տուֆ տեսակի քարից։

Եկեղեցին կառուցվել է բարերար Կարապետյան եղբայրների կողմից։ Բարերարները եկեղեցին կառուցել են ի հիշատակ իրենց ծնողների։

2014 թվականի մայիսի 10-ին եկեղեցին օծվել է Արմավիրի թեմի Առաջնորդ Տ. Սիոն Եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ և ՀՀ ԶՈՒ հոգևոր Առաջնորդի՝ Տ. Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետի՝ Տ. Հովնան Եպսիկոպոս Հակոբյանի մասնակցությամբ։

Եկեղեցին մինչև 2016 թվական սկիզբ չի ունեցել հոգևոր հովիվ, որից հետո եկեղեցու հոգևոր հովիվն է դառնում Տեր Արիս քահանա Խաչատրյանը։