fbpx

Հոբարձի Եկեղեցի

Հոբարձի Եկեղեցի

ԱնվանումՀոբարձի Եկեղեցի
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ28.08.2022

Գյուղում պահպանվել է V – VI դարերի սրահավոր, միանավ թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցի։ Թաղը ուժեղացված է ուղղանկյուն կտրվածքով որմնասյուներին հենվող զույգ թաղակիր կամարներով։ Հարավից կից է ուղղանկյուն հատակագծով խորանավոր ավանդատունը (պահպանվել են հետքերը), որի մուտքը բեմառաջքից է։

Աղոթասրահը երեք կողմից (բացի արևելյան) եզերվել է արտաքին սրահով, որից պահպանվել են երբեմնի փայտաշեն ծածկի հենարան պահունակները (հյուսիսային և հարավային որմերին)։ Սրահի երկայնական թևերը արևելքում ավարտվել են բաց խորանով։ Եկեղեցին ունեցել է երեք մուտք՝ հարավային, արևմտյան և հյուսիսային (վերջին երկուսը, ինչպես և ավանդատան մուտքը այժմ փակ են)։ Պահպանվել է հյուսիսային շքամուտքի 3/4 որմնասյուները՝ կիսաշրջանաձև բարավորն ընդգրկող որմնակամարով (ավարտվել է ճակտոնով)։ Արևմտյան որմնասյան խոյակը ձևավորված է պայտաձև կամարիկների շարքով։ Հոբարձին հիմնովին վերակառուցվել է XIX դարում՝ կորցնելով սկզբնական տեսքը։