fbpx

Հերմոնի Վանք

Հերմոնի Վանք

ԱնվանումՀերմոնի Վանք
ՎայրՀՀ Վայոց ձորի մարզ
Ամսաթիվ06․05․23

Հերմոնի վանք (Ահերմոնի վանք, Կնեվանք), հայկական ճարտարապետական հուշարձան Հայաստանի Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի ձորալանջին։ Եղել է կրոնական և մշակութային նշանավոր կենտրոն։ 936 թվականին հիմնադրել են Սյունյաց գահերեց Սմբատ իշխանը և Հակոբ եպիսկոպոսը։ 1338 թվականին այստեղ է հաստատվել Եսայի Նչեցու աշակերտ Տիրատուր Կիլիկեցի վարդապետը և նոր դպրոցի հիմք դրել (Հերմոնի վանքի դպրոց)։ Ներկայիս Սուրբ Գրիգոր եկեղեցին սրբատաշ բազալտով կառուցված մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկ է (XVII դար)։ Քանդված են ծածկը և հարավային պատի մի մասը։ Վանքի ուղղանկյուն հատակագծով պարսպապատ տարածքում պահպանվել են երբեմնի համալիրի շինությունների հետքեր։