fbpx

Հայկաձորի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի

Հայկաձորի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի

ԱնվանումՀայկաձորի Սուրբ Գ. Լուսավորիչ Եկեղեցի
ՎայրՀՀ Շիրակի մարզ
Ամսաթիվ15.06.24

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Կարմիրվանք, Հայ Առաքելական եկեղեցի Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի արևմտյան եզրին։ Ընդգրկված է Հայկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

 

Պատմություն
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ («Կարմիրվանք» եկեղեցի) եկեղեցին գտնվում է Հայկաձոր գյուղի արևմտյան եզրին, Ախուրյան գետի ձախ ափին։ Ըստ հարավային ճակատի շինարարական արձանագրության՝ եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է Հոռոմոս վանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը։ Կառուցել է Սամեհան ճարտարապետը 980-985 թթ. ։ Գմբեթավոր սրահների տիպի շինություն է։ Արևելյան, հյուսիսային և հարավային ճակատներին կան երկուական եռանկյունաձև խորշեր («հայկական խորշեր»)։ Կառուցված է կարմրավուն տուֆի սրբատաշ քարերով և կրաշաղախով։ Հարդարանքը զուսպ է, որն ընդգծում է հուշարձանի վեհությունը։ Ուշագրավ են մուտքի կամարաձև բարավորի գալարուն զարդագծերը։ Գմբեթի վրա պահպանվել են որմնանկարներ։ Վերակառուցվել է 13-րդ դարի սկզբներին. վերականգնվել են գմբեթը, ճակատների երեսապատերը, տանիքի սալաքարերը։

Դեպի եկեղեցի ազատ այցելությունն անհնար է, քանի որ այն գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանային ցանկապատի մյուս կողմում, չեզոք գոտում։ Սակայն սահմանապահներն ընդառաջ են գնում, և պարբերաբար կազմակերպվում են բաց դռների օր՝ թույլ տալով բնակիչներին գնալ եկեղեցի[2]։

Եկեղեցուց արևելք տարածվում է հին գերեզմանատունը, որտեղ պահպանվել են 13-րդ դարի քանդակազարդ խաչքարեր[3]։