fbpx

Հավուց Թառ

Հավուց Թառ

ԱնվանումՀավուց Թառ
ՎայրՀՀ Խոսրովի պետական արգելոց
Ամսաթիվ13.04.19

Հավուց Թառ վանքային համալիր

Հավուց Թառը ՀՀ Կոտայքի մարզում, Գառնիից արևելք, Ազատ գետի ձախ ափին, լեռան գագաթին գտնվող վանքային համալիր և ճարտարապետական հուշարձան է։ Այն ունի բազմաթիվ այլ անվանումներ, որոնցից են Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունեց եկեղեցի, Դարունից վանք, Կարմիր վանք, Կզըլվանք , Հայոց թառ, Հայվոց թառ Հայու թառ, Հավոց թառ, Հավու թառ , Հավուց թառի Ամենափրկիչ, ինչպես նաև Հավուց թառի վանք:

Հավուց Թառը եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից։ Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքում 1013-ին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Հավուց Թառը վերելք է ապրել XII-XIV դդ., ավերվել 1679-ի երկրաշարժից։ Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից։ Արևմտյան հուշարձանախմբի գլխ․ եկեղեցին (XIII դ.) ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի։ Բազմագունության սկզբունքով շարված պատերը (սրբատաշ կարմրավուն տուֆ) հարուստ են արձանագրություններով։ Քանդված են եկեղեցու գմբեթն ու ծածկը։ Նրան հարավից կից են երկու միանավ մատուռներ (այժմ՝ կիսավեր)։ Արևելյան հուշարձանախումբը XVIII դ. 1-ին կեսին հիմնովին վերակառուցվել է, որի ընթացքում օգտագործվել են Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկեղեցու և վանքի քառամույթ գավթի քարերը։ Վերջինիս ավերակի հյուսիսային մասի վրա 1721 թ-ին Աստվածատուր Ա Համադանցի կաթողիկոսը հիմնել է Սուրբ Կարապետ եկեղեցին (գմբեթավոր դահլիճ, մնացել է անավարտ)։ Պարիսպներին հյուսիսից կից են բնակելի սենյակներ, հարավ-արևմուտքից՝ թաղածածկ հյուրատունը։