fbpx

Հախում գետ

Հախում գետ

ԱնվանումՀախում գետ
ՎայրՀՀ Տավուշի մարզ
Ամսաթիվ30․06․19

Հախում, գետ ՀՀ Տավուշի մարզում (ստորին հոսանքը՝ Ադրբեջանում), Կուրի աջ վտակը։ Սկիզբ է առնում Միափորի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից, մոտ 2500 մ բարձրությունից։ Երկարությունը 61, 5 կմ է (ՀՀ սահմանում՝ 41, 5 կմ), ավազանը՝ 352 կմ²։ Սնումն անձրևային է, հորդացումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան հոսքը՝ 43, 4 միլիոն մ³ (Ծաղկավան)։ Հախումը աջ կողմից ընդունում է Չաթախ վտակը։