fbpx

Գութանասար – ՍԵՎ Պատ

Գութանասար

ԱնվանումԳութանասար - ՍԵՎ Պատ
ՎայրՀՀ Կոտայքի մարզ
Ամսաթիվ15․06․19
Թարմացվել է01.07.23

Գութանասար, հանգած հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի սարավանդի հյուսիսային եզրին, Գեղամա լեռնաշղթայում։ Ընկած է Ֆանտան գյուղից 2,5—3 կմ հարավ, իսկ Ջրաբեր գյուղից 4 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 2299,6 մ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մետրից մի փոքր ավելի։ Հատած կոնի ձևով լեռնազանգված է՝ հարավային կողմից ճեղքվածք ունեցող խառնարանով։ Լանջերը ունեն 25-45° թեքություն։

Պարունակում է պեռլիտի և պեմզայի պաշարներ։ Ունի հրաբխային ծագում։ Լանջերը ծածկված են լեռնատափաստանային բուսականությամբ, գագաթային մասը՝ մարգագետիններով: