fbpx

Գոշ լիճ

Գոշ լիճ

ԱնվանումԳոշ լիճ
ՎայրՀՀ Տավուշի մարզ
Ամսաթիվ01․06․24

Աշխարհագրություն
Առաջացել է սողանքապատվարային գործընթացների հետևանքով։ Լճի մակերևույթի հայելին 0,008 կմ² էր երկարությունը՝ 100 մ, լայնությունը՝ 80 մ։ Առավելագույն խորությունը 8 մ էր, ջրի ծավալը՝ 1500 մ3։ Տվյալները փոփոխության են ենթարկվել մաքրման նպատակով լճի մակարդակի իջեցումից հետո և դեռ նոր հաշվարկներ չեն կատարվել։ Սնվում է աղբյուրների և մթնոլորտային տեղումների ջրերով։ Ամռանը ջրի ջերմաստիճանը մակերևույթին հասնում է ընդամենը 14 °C։

 

Լճի ոչնչացում
Ըստ Hetq.am լրատվական գործակալության կողմից ներկայացված փաստերի, 2017 թվականի ապրիլի սկզբին «Վենդոռ» ընկերությունը Դիլիջան ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցրել և սկսել լիճը ու հարակից տարածքը փորել, ինչպես նաև այնտեղ տանող գրունտային ճանապարհը լայնեցնել ու հարթեցնել՝ կտրելով ու վնասելով բազմաթիվ ծառեր։ Այդ աշխատանքների հետևանքով մի քանի մետրով կրճատվել է լճի հայելային մակերեսը, ջրային պաշարները աղտոտվել են, սկսվել է լճի ճահճացման գործընթաց, ափի ամբողջ երկայնքում կուտակվել է շուրջ 2 մետր բարձրությամբ տիղմային կուտակումներ, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է լճում բնակվող խեցգետնի պոպուլացիան[3][4][4]։ Բնապահպանության նախարարությունը այս կապակցությամբ պաշտոնական պարզաբանում է տվել, որ «Վենդոռ» ընկերության հետ կնքվել է կառուցապատման իրավունքով հանգստի գոտի կազմակերպելու և սպասարկման ծառայություններ մատուցելու պայմանագիր, որի համաձայն «Վենդոռ» ընկերությունը պարտավոր է բարեկարգել տարածքը, մաքրել աղբից և չոր ճյուղերից, չխախտել լճի էկոհամակարգը և էնդեմիկ կարգավիճակը[5]։