fbpx

Գորիսի Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի

Գորիսի Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի

ԱնվանումԳորիսի Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի
ՎայրՀՀ Սյունիքի մարզ
Ամսաթիվ16․03․24

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի[1], միանավ բազիլիկ, Հայ առաքելական եկեղեցի, որը կառուցվել է 1776 թվականին։ Գտնվում է Սյունիքի մարզի Հին Գորիս գյուղատեղիիում։ Հաշվի առնելով դարաշրջանին բնորոշ առանձնահատկությունները՝ մոտավոր հաշվարկների շնորհիվ եկեղեցին թվագրվել է 17-րդ դարով, սակայն եկեղեցու հարավային մուտքի բարավորի վրա հայտնաբերվել է մի արձանագրություն հետևյալ բովանդակությամբ. «ՅԻՇԱՏ(Ա)Կ Է ԵԿԵՂԵՑԻՍ ՊԱՂԸՐԻ ՈՐԴԻ ՄԵԼԻՔ ՕՀԱՆԻՆ ԹՎ(Ի)Ն ՌՄԻԵ»։ Փաստորեն, հետևյալ արձանագրությունից տեղեկանում ենք ոչ միայն ում հիշատակին է կառուցվել այս եկեղեցին, այլև նաև հաստատվում է կառուցման թվականը, որը եղել է 1776 թվականը։ Եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է հենց ինքը՝ Մելիք Օհանը։

Ճարտարապետություն
Եկեղեցին միանավ բազիլիկ կառույց է, երկու մուտք ունի՝ արևմտյան և հարավային կողմից, ունի չորս պատուհան՝ մեկական արևելյան և արևմտյան պատերին են, մյուս երկուսը՝ հարավային պատին են։ Կառույցի հյուսիսային կողմից կա երկու սենյակ, դրանցից մեկի մուտքը եկեղեցու ներսի կողմից է։ Այն եղել է որպես ավանդատուն։ Մյուս սենյակի մուտքը դրսից է՝ արևմտյան կողմից է։ Սենյակի ներսում վառարանի առկայությունը մեզ հուշում է, որ այն ծառայել է որպես հոգևորականների համար նախատեսված կացարան։ Եկեղեցու պատերը անմշակ բազալտով են շարված։ Մուտքերի և լուսամուտների շրջանակները, պատերի անկյունային հատվածները և ներսի միակ որմնակամարը շարված են հիանալի մշակված բազալտով։ Ավելի ուշ շրջանում ներսից և դրսից ծեփվել է կրաշաղախով։ 2010 թվականին եկեղեցու շրջակայքում կատարված հնագիտական պեղումներից պարզ դարձավ, որ այն չունի գետնախարիսխ և պատերը շարված են անմիջապես ժայռի վրա։ Եկեղեցին, փաստորեն, կառուցված չէ մեկ այլ, ավելի հին կառույցի հիմքերի վրա։