fbpx

Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի

Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի

ԱնվանումՍուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի
ՎայրՀՀ Սյունիքի մարզ
Ամսաթիվ16.03.24

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի կենտրոնական հրապարակից 200 կմ հարավ-արևելք։ Կառուցվել է 1897-1904 թվականներին։ Ընդգրկված է Գորիսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

 

Պատմություն
1897 թվականին Գորիսի Մելիք-Հյուսեինյան իշխանական տոհմի ներկայացուցիչները նախաձեռնում են Գորիս քաղաքում հայկական եկեղեցու կառուցումը՝ Վարարակն գետի ձախ ափին տարածվող Հին Գորիս գյուղի եկեղեցուց օգտվելու անհարմարության, ինչպես նաև քաղաքում գործող ռուսական եկեղեցու առկայության պատճառով։ Դրամական միջոցների հանգանակությանը մասնակցել է ողջ քաղաքը։ Ըստ բանավոր վկայությունների՝ եկեղեցու կառուցումը ղեկավարել է իտալահայ ճարտարապետ։ Եկեղեցին 1903 թվականին օծվել է Խրիմյան Հայրիկի կողմից, բացվել է 1904 թվականին, սակայն գմբեթ և խորան չի ունեցել։ 1920 թվականին եկեղեցում կատարվել է Գարեգին Նժդեհի և Արուսյակ Մինասյանի պսակադրությունը։ 1921 թ. փետրվարին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել նաև Գարեգին Նժդեհի սպարապետ օծվելու հանդիսավոր արարողությունը։

Եկեղեցին գործել է մինչև 1926 թվականը։ Փակվելուց հետո, օգտագործվել է որպես հացամթերման պահեստ, մինչև 1988 թվականը եղել է երկրագիտական թանգարան։ Վերաբացվել է 1989 թվականի դեկտեմբերին։

Եկեղեցու կառուցման հաջորդ փուլն իրականացվել է 1984-1997 թվականներին, երբ կառուցվել են նաև գմբեթն ու սուրբ խորանը՝ ճարտարապետ Սևադա Զաքարյանի նախագծով։