fbpx

Գավառի Սուրբ Խաչ Եկեղեցի

Գավառի Սուրբ Խաչ Եկեղեցի

ԱնվանումԳավառի Սուրբ Խաչ Եկեղեցի
ՎայրՀՀ Գեղարքունիքի մարզ
Ամսաթիվ04․09․21
Սուրբ Խաչ Եկեղեցին գտնվում Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Գավառ քաղաքից 10կմ հեռավորության վրա, դեպի արևմուտք, Գեղամա լեռնաշղթայի` Սուրբ Խաչ լեռան(Եռաբլուր լեռ) վրա,որի բարձրությունը ծովի մակարդակից` 2480մ։
Ի սկզբանե եղել է Սուրբ Խաչ մատուռ, որը  կառուցվել է 13-15 դարերում։ Իսկ 1998 թվականին մատուռի տեղում կառուցվել է  Սուրբ Խաչ Եկեղեցին։  Եկեղեցին կառուցված է սրբատաշ և անմշակ բազալտից, գմբեթավոր տիպի եկեղեցի է։ խորանը գտնվում է արևելյան կողմում, իսկ խորնից ձախ կա մկրտության ավազան։ Եկեղեցու շուրջ կան խաչքարեր, որոնք տեղադրված են ուխտավորների կողմից։