fbpx

Գավառի Սուրբ Աստվածածին Եկեղեցի

Գավառի Սուրբ Աստվածածին Եկեղեցի

ԱնվանումՍուրբ Աստվածածին Եկեղեցի
ՎայրՀՀ Գեղարքունիքի մարզ
Ամսաթիվ04․09․21

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։

Գավառի երկրագիտական թանգարանում պահպանված փաստաթղթերի համաձայն՝ եկեղեցու կառուցումը սկսվել է 1902 թվականին հոգեւորական նշանավոր գործիչ Խորեն Մուրադբեկյանի նախաձեռնությամբ եւ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով։ Այն կառուցվել է Գավառի մեծահարուստների միջոցներով, որոնց մեջ հատկապես մեծ է եղել Հայրապետ աղայի դերը։ Սուրբ Աստվածածինը, որ Գեղարքունիքի մարզի մայր եկեղեցին եւ առաջնորդարանն է, օծվել է 1905 թվականին։ Առաջին պատարագը մատուցել է Խրիմյան Հայրիկը[1]։