fbpx

Գարգառի Սուրբ Հովհաննես Եկեղեցի

Գարգառի Սուրբ Հովհաննես Եկեղեցի

ԱնվանումԳարգառի Սուրբ Հովհաննես Եկեղեցի
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ23․04․2022

Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար ՀՀ Լոռու մարզի Գարգառ գյուղում։ Կառուցվել է 1905-1907 թթ.։ ՀՀ Կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 49-Ն որոշմամբ ընդգրկվել է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում

 

Գարգառ գյուղի եկեղեցին կառուցվել է 1905-1907 թթ։ Կառուցել են հույն վարպետները գյուղի հայ վարպետների հետ միասին։ Եկեղեցին կառուցվել է գյուղի հասարակության միջոցներով։ Եկեղեցու զանգը բերվել է Ռուսաստանի Տուլա քաղաքից, այն պահպանվում է մինչ օրս։ Եկեղեցին երկրաշարժից հետո կանգուն է մնացել և այժմ այն գործում է։ Ժամանակին չեն պահպանվել եկեղեցական շատ հարստություններ, սրբանկարներ, գրքեր[3]։

Գյուղի առաջին քահանա է օծվել Մկրտիչ Հովակիմի Տեր-Մովսիսյանը, ով մինչ քահանա օծվելը սովորել և ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Նա քահանա է եղել 1907 թ.-ից մինչև 1925 թ։ Նրա գործունեության հիմնական նպատակը եղել է գյուղի բնակչության պաշտպանությունը թուրք ելուզակների հարձակումներից։