fbpx

Ձագավանք (Գետարգելի Սուրբ Նշան)

Ձագավանք (Գետարգելի Սուրբ Նշան)

ԱնվանումՁագավանք (Սուրբ Նշան)
ՎայրՀՀ Կոտայքի մարզ
Ամսաթիվ10․02․24

Ձագավանք, գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Առինջ գյուղի արևելքում՝ փոքր բլրի լանջին, Գետարգել գյուղից հարավ, գերեզմանոցի մոտ։ Գետարգել գյուղին մոտ լինելու պատճառով էլ վանքը հայտնի է նաև Գետարգելի Սուրբ Նշան[3] անվամբ։ Ամեն տարի Զատիկին հաջորդող կիրակին «վանքի ուխտի օրն» է։

Ճարտարապետություն
Վանական համալիրը կազմված է եկեղեցուց, զանգակատնից, պարսպից, բնակելի խցերից և այլ նշանակության շինությունների ավերակներից։ Ձագավանքը վերականգնեցված է, սակայն վերականգման աշխատանքների ժամանակ շինարարները չեն օգտագործել հին վանքի քարերը, որոնք պիտանի էին օգտագործման համար, այդ պատճառով էլ վանքը կորցրել է մինչև ավերվելը ունեցած գեղեցկությունն և արժեքը։ Չօգտագործված քարերը, որոնցից մեծ մասը զարդաքանդակներով են պատված, ինչպես նաև վանքի եկեղեցու սյուները, ցիր ու ցան արված վիճակում գտնվում են վանքի պարիսպներից դուրս։ Ներկայումս վանքը ունի նորակառույց ու հասարակ եկեղեցու տեսք։

Եկեղեցի
Եկեղեցին հայտնի է Սուրբ Նշան անվամբ։ Ժամանակին ունեցել է նրան կպած երկու մատուռ, որոնք վերականգնումից հետո դարձել են ավանդատներ։ Յուրաքանչյուր ավանդատան մոտ կանգնեցված է խաչքար։ Եկեղեցին ունի խաչաձև հորինվածք։ Պատերի մեջ հազվադեպ նկատվում են հին վանքի քարերից, որոնք արձանագիր են։ Կառուցված է սրբատաշ կարմիր քարերից։