fbpx

Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի

Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի

ԱնվանումԴսեղի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ03․04․2022

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Լոռու մարզի Դսեղ գյուղում։ Ընդգրկված է Դսեղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

 

Գտնվում է Դսեղ գյուղի կենտրոնում՝ միջնադարյան գերեզմանոցի տարածքում, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարևանությամբ։ Շրջապատված է քարե ցածր պարսպով։ Կառուցվել է 7-րդ դար։ Բազմաթիվ անգամներ վերակառուցվել է, և նախնական շինությունից գրեթե ոչինչ չի պահպանվել։ Ներկայիս կառույցը ուղղանկյուն դահլիճ է՝ արևելյան կողմում խորանով, որի ուղղանկյուն ծավալը դուրս է գալիս եկեղեցու արևելյան պատի սահմաններից։ Խորանի երկու կողմերում ավանդատներն են։ Հարավային ավանդատունը հետագայում՝ 10-րդ դար, Մամիկոնյան իշխանների միջոցով վերափոխվել է զանգակատան, որը կառուցվել է դեղնակարմրավուն ֆելզիտով։ Զանգակատան արևելյան ճակատին պահպանվել է Մամիկոնյան տոհմի զինանշանը՝ երկգլխանի արծիվ՝ ճանկերում գառ։ Հարավային պատին փորագրված է արևի ժամացույց։

Եկեղեցին վերակառուցման է ենթարկվել նաև 1900 թ., որի մասին հիշատակվում է գմբեթարդի ճակատային կամարի արձանագրության մեջ։ Ներկայիս տեսքը եկեղեցին ստացել է այդ վերակառուցումից հետո։

Եկեղեցու վերջին վերակառուցումը վերաբերում է 1969 թվականին։

Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վաղ միջնադարյան այն ճարտարապետական հուշարձաններից է, որտեղ զուգադրվել են տարբեր դարաշրջանների վերակառուցումները[2]։