fbpx

Չորուտի Վանք

Չորուտի Վանք

ԱնվանումՉորուտի Վանք
ՎայրՀՀ Կոտայքի մարզ
Ամսաթիվ30.10.2022

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Չորուտ, Հայ Առաքելական եկեղեցի Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Եղել է նաև իշխանների և տեղի բնակիչների աղոթատեղի, Արտավազդ 2-ի ամառանոց։ Ընդգրկված է Արզականի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

 

Արզականի ամենահետաքրքիր եկեղեցիներից մեկը կառուցվել է 1207 թվականին։ Չորուտի վանք-մենաստանը գտնվում է Արզական գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, ճանապարհի աջ կողմում, անտառախիտ սարալանջի վրա։

1969-1970 թվականներին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության կողմից այստեղ կատարված մաքրման աշխատանքների շնորհիվ հայտնաբերվեցին խոշոր համալիրի ավերակներ, որոնց ճարտարապետական հորինվածքը, զարդաքանդակների հարստությունը և հարդարման տեխնիկան վկայում են, որ այստեղ միջնադարում՝ XII-XVII դդ., գոյություն են ունեցել նշանավոր կրոնամշակութային օջախ և ճարտարապետական ուշագրավ համալիր։ Պահպանվել է եկեղեցու խաչաձև հիմքը։ Երկրաշարժից եկեղեցական համալիրը ամբողջությամբ քանդվել է։ Պահպանվել է միայն ճակատային հատվածի պատը և փոքրիկ աղոթատեղին։ Համալիրի ավերակ շինություններից 200 մետր հարավ գտնվում է վանքի միջնադարյան գերեզմանոցը։ Չորուտի հնավայրի մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են նաև տասնյակ արձանագրված շինաքարեր։

Հուշարձանը համեմատաբար քիչ ուսումնասիրված վանքերից է։