fbpx

Չինչին

Չինչին

ԱնվանումՉինչին
ՎայրՀՀ Տավուշի մարզ
Ամսաթիվ14․07․19

Չինչինը գյուղ է Հայաստանի Տավուշի մարզում, Երևանից՝ 195 կմ, մարզկենտրոնից՝ 62 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 10 կմ հեռավորության վրա։

Չինչին գյուղն ընկած է Տավուշի լեռնաշղթայի ստորոտում, 1318 մ բարձրություն ունեցող մի սարահարթի վրա։ Առաջին ընտանիքները Տավուշ գյուղից տեղափոխվել և այստեղ բնակություն են հաստատել 1876-1877 թթ.։ Որպես ինքնուրույն բնակավայր ճանաչվել է 1885 թվականին, իսկ մինչ այդ եղել է Տավուշ գյուղի վարչական տարածքում՝ որպես ձմեռանոց։

Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 23 C է, ձմռանը՝ -2 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1290 մ բարձրության վրա։