fbpx

Ճգնավորի Վանք

Ճգնավորի Վանք

ԱնվանումՃգնավորի Վանք
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ09.05.22

Ճգնավորի վանք (Ծաթեր)[1][2], Հայ առաքելական եկեղեցի, որը կառուցվել է 11-12-րդ դարերում։ Գտնվում է Լոռու մարզի Ծաթեր գյուղում, գյուղից 1-կմ հյուսիս, ձորալանջի ուղղաձիգ քարափի տակ։ Ճանապարհը դեպի վանք նեղ արահետով է։

 

Ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջանաձև խորանով, թաղակածածկ ոչ մեծ սրահ ունեցող կառույց է։ Մուտքը արևմուտքից է։ Վանքը լուսավորվում է արևելքից՝ արևմուտքի պատին առկա մեկական նեղ պատուհաններից։ Կառուցված է անմշակ քարերով։ Պատերին ագուցված են խաչքարեր, մուտքի բարավորի քարը հարդարված է խաչաքանդակներով։