fbpx

Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

ԱնվանումԲյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
ՎայրՀՀ Կոտայքի մարզ
Ամսաթիվ06․09․19

Բյուրավան  (մինչև 1978թ. կոչվել է Բամբակավան) գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի կեսերին: Եկեղեցու առաջին քահանա Տեր Ղազարի և իր չորս եղբայրների աճյուններն ամփոփված են եկեղեցու բակում: 1920-ական թվականներին կոմունիստները եկեղեցին փակել  և դարձրել էին ակումբ: 1930-ական թվականներին եկեղեցին խոնարհվել է:  Եկեղեցու հին կառույցից մնացել էր միայն արևմտյան մուտքի կամարը և Սուրբ Խորանի վերնակամարը: Երկարատև մաքառումներից հետո, գյուղի բնակիչների ներդրած միջոցներով  և ջանքերով, 1988թ. եկեղեցին և ժամատունը սկսել են վերականգնվել: Կառուցման աշխատանքներն  ավարտվել են 1999թ. դեկտեմբերի 8-ին: Հատակագիծն ուղղանկյուն է, արևելյան մասում ավարտվում է ուղղանկյուն խորանով, մոտ մեկ մետր բարձրություն ունեցող բեմով: Խորանին կից երկու ուղղանկյուն ավանդատներն են եղել, որոնցից պահպանվել է միայն աջակողմյանը: Եկեղեցին ունի երկու մուտք` արևմուտքից և հարավից, որոնք կամարակապ են, վերևում ավարտվում են ատամնաշարով, ձևավորված քիվերով: Արևմուտքի բարավորն ունի խաչքանդակ: