fbpx

Բջնիի Սուրբ Սարգիս Եկեղեցի

Բջնիի Սուրբ Սարգիս Եկեղեցի

ԱնվանումԲջնիի Սուրբ Սարգիս Եկեղեցի
ՎայրՀՀ Կետայքի մարզ
Ամսաթիվ30.10.2022

Բջնի Սուրբ Սարգիս եկեղեցի, գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղի արևելյան մասում, բլրի գագաթին։

Բջնիի Սուրբ Սարգիս եկեղեցին սրբատաշ տուֆից գմբեթավոր խաչաձե եկեղեցի է, կառուցվել է 7-րդ դարում։ Իր արտակարգ փոքր չափերի հետևանքով (Հայաստանի նույնատիպ հուշարձաններից ամենափոքրն է) կոնստրուկցիաները խիստ պարզեցված են՝ յուրատեսակ տրոմպներն անմիջապես դրված են գմբեթակիր կամարներին, որոնք և ծածկում են չափազանց կարճ խաչթևերը։ Արևելյան խաչթևը ներսից կիսաշրջանաձև է։ Ութնիստ թմբուկը ավարտվում է վեղարավոր գմբեթով։ Լուսամուտն արևմուտքից է։ Ճակատների հարդարանքը՝ մեծաչափ ելուստով, մի մասը մշակված պայտաձև կամարախորշիկներով քիվերն են, միակ մուտքը բացվում է արևմտյան խաչթևում։

Վերանորոգվել է 1970 թվականին։