fbpx

Բջնիի Սուրբ Աստվածածին Եկեղեցի

Բջնիի Սուրբ Աստվածածին Եկեղեցի

ԱնվանումԲջնիի Սուրբ Աստվածածին Եկեղեցի
ՎայրՀՀ Կոտայքի մարզ
Ամսաթիվ24․04․24

Բջնիի Սուրբ Աստվածածին վանք, գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղի հյուսիսային եզրին[2]։

Պատմություն
1031 թվականին վանքը հիմնադրել ու Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և, Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի ու Հովհաննես Սմբատ թագավորի հրամանով, այստեղ եպիսկոպոսական աթոռ հաստատել։ Բջնիի Սուրբ Աստվածածին վանքի թեմը տարածվել է Սևանա լճից մինչև Ախուրյան գետը, Գուգարքից մինչև Բջնի։

Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է։ Բազմանիստ թմբուկը պսակվում է հովհարաձև տանիք ունեցող գմբեթով։ Գիպսե շքեղ շրջանակով երիզված Ավագ խորանի կենտրոնի խորշը եկեղեցու ճարտարապետական և հարդարանքի առանձնահատկություններից մեկն է։ Հարկ է նշել նաև պատերի երկայնքով ձգված քարե բարձակային դարակները։ Ենթադրվում է, որ նրանք նախատեսված էին վանքում ստեղծված բազմաթիվ ձեռագրերի համար։ Սուրբ Աստվածածին վանքը, որը հայտնի էր նաև «Մագիստրոսի ճեմարան» անվամբ, միջնադարյան հայ գրչության կենտրոն է եղել։ Վանքը մեծ համբավ ձեռք բերեց XII դ., Գրիգոր Մագիստրոսի որդի, Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ․ Պահլավունու օրոք։