fbpx

Բարձրաքաշ Սբ․ Գրիգոր Վանք

Բարձրաքաշ Սբ․ Գրիգոր Վանք

ԱնվանումԲարձրաքաշ Սբ․ Գրիգոր Վանք
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ01․05․19

Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքը (X-XIII դդ) գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք (Սաղուձոր գետի (Ձաղիձոր)) Մարց գետի ձախակողմյան ձորալանջին, անտառի մեջ։ Վանական համալիրը նվիրված է հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին:

Համալիրն` ըստ երևույթի, երկար կյանք չի ունեցել, պատերի վրայի ամենաուշ արձանագրությունները վերաբերում են XIII դարին: Վանքը մեր ժամանակներն է հասել ամբողջովին ավրակ վիճակում (անցյալի տեղեկագիրներից մեկը այն նմանեցնում է “կանաչ մահճում պառկած, ժպիտը դեմքին ջահել ու գեղեցիկ ննջեցյալի” [2] ): Մասնակիորեն նորոգվել է 1939 թ., Մաքրման աշխատանքներ կատարվել են 1950 և 1969 թվականներին:

Համալիրը կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռը, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը, ձիթհանը և խաչքարերի մնացորդները ։ Հիմնական խումբը կազմող 2 եկեղեցիները տեղադրված են իրար կից` մեկ շարքում (տես` հատակագիծ):