fbpx

Լոռի (Այգեհատ)

Լոռի (Այգեհատ)

ԱնվանումԼոռի (Այգեհատ)
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ30.05.21

Այգեհատ, գյուղ Հայաստանի Լոռու մարզում, Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք, իսկ մարզկենտրոնից 43 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղադրված է Դեբեդ գետի ձախ ափին, բարձրադիր սարավանդում՝ ծովի մակարդակից 1150 մ բարձրության վրա։

Գյուղը նախկինում ունեցել է Իգահատ, Իգոկաթ, Իկհատ, Դանուշավան անվանումները և մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ։ Գյուղն Այգեհատ է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։ Գյուղն իր նախկին Իգահատ և հետո Այգեհատ անվանումները ստացել է այն պատճառով, որ շրջակայքում եղած այգիները հատվել են։

Կլիմա

Կլիման մերձարևադարձային է, չափավոր շոգ և չորային ամառներով, մեղմ ձմեռներով։ Տարեկան թափվում են 500-600 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում։