fbpx

Արտավազավանք

Արտավազավանք

ԱնվանումԱրտավազավանք
ՎայրՀՀ Կոտայքի մարզ
Ամսաթիվ31․05․2020

Արտավազի վանքը գտնվում է Կոտայքի մարզում: Այն հիմնվել է 7-րդ դարում : Կառուցված է գորշավուն բազալտի սրբատաշ քարերով։

 Վանքի մայր եկեղեցին,որը կառուցվել է 7-րդ դարում կենտրոնագմբեթ է, թաղը պահում են 4 կամարները, վերանորոգվել է 11-րդ և 13-րդ դարերում։ Չորս խորաններից երեքը արտաքուստ ունեն ուղղանկյուն, ներսից կիսաշրջանաձև հորինվածք և միայն արևմտյան խորանն է, որտեղից բացվում է եկեղեցու մուտքը և այն ևս ներքուստ ուղղանկյուն հորինվածք ունի։ Հյուսիսային կողմի խորանից բացված մուտքով եկեղեցին միացել է VI դարում կառուցված միանավ սրահին։

 Վանական համալիրի մյուս կառույցը միանավ բազիլիկ եկեղեցի է, որ կառուցվել էր 7-րդ դարում։ Իր սկզբնական կառուցվածով պահպանվել է մինչև 12-րդ դարի 20-ական թվականները և միայն դրանից հետո է իրականացվել վերականգնողական աշխատանքներ։ Դրա վկայությունն է հանդիսանում խաչքարերից մեկի վրա եղած արձանագրությունը։ Եկեղեցու մուտքը արևմուտքից է, պահպանվել է միայն խորանի գմբեթարդը։ Երեսապատի սրբատաշ քարերի մեծ մասը թափված են։

 Երկու եկեղեցիների միացման մասում առաջացած ազատ տարածքում 13-14 դարերում վերանորոգումների ժամանակ կառուցվել է մատուռ։