fbpx

Արմաղան լեռ

Արմաղան լեռ

ԱնվանումԱրմաղան լեռ
ՎայրՀՀ Գեղարքունիքի մարզ
Ամսաթիվ08․09․19

ԱրմաղանԱրմաղան լեռ, Աբգելսար, Աբդըլասար, Աբդլասար, Արգուլլանսար, Աբդուլնասար, Աբդուլհիսար, Աղմաղան, Մաղմաղան, հրաբխային լեռնագագաթ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, Սևանա լճից հարավ-արևմուտք, Արգիճի գետահովտից հյուսիս, Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների սահմանագլխին։ Լեռան բարձրությունը 2829 մ է։ Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր լիճ։ Լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայում է, Վերին Գետաշեն համայնքի տարածքում, Մարտունուց 20 կմ հեռավորության վրա։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, որն ունի 400 մ տրամագիծ և 50 մ խորություն, որը մասամբ լցված է ջրով։ Փոքրիկ լճակը շրջապատված է ալպիական բուսածածկով։ 2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։ Ըստ ավանդույթի՝ երբեմն երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, և որպեսզի մնան մարդկանց անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում:

Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։

Լեռան վրա է գտնվում 2009 թ.-ին բազալտից կառուցված եկեղեցին, որի մուտքը սխալ տեղից է կառուցված: Եկեղեցու տեղում նախկինում եղել է հին մատուռի ավերակներ:

Արմաղանը հանդիսանում է սկսնակ լեռնագնացների սիրված վայրերից մեկը: