fbpx

Արջահովիտ-Ղուրսալի

Արջահովիտ-Ղուրսալի

ԱնվանումԱրջահովիտ-Ղուրսալի
ՎայրՀՀ Լոռու մարզ
Ամսաթիվ15․06․19

Արջահովիտ (նախկինում՝ Ղուրսալի), գյուղ Հայաստանի Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 15 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը տեղակայված է Փամբակ գետի ափին՝ ծովի մակերևույթից 1580 մ բարձրության վրա։

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, շաքարի ճակնդեղի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Արջահովտում պահպանվել է Սբ. Գևորգ եկեղեցին (7 դ.)։

Արջահովիտը Լոռվա ամենատեսարժան վայրերից մեկն է։ Այն աչքի է ընկնում բնության սքանչելի տեսարաններով։ Գյուղը գտնվում է Սպիտակ-Վանաձոր ավտոմայրուղու՝ վեցերորդ կիլոմետրի աջակողմյան հտվածում։ Այն շրջապատված է Բազումի և Փամբակի լեռնաշղթաներով։ Մայրուղուց այն ամբողջությամբ կարելի է նմանեցնել Հայաստանի հանրապետության քարտեզին։ Սահմանակից է արևելքից՝ Նոր Խաչակապ, արևմուտքից՝ Սպիտակ քաղաքի, հյուսիսից՝ Քարաձորի և հարավից՝ Լեռնապատ համայնքների վարչական տարածքներին։ Այստեղով է անցնում Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի խճուղային ճանապարհները և երկաթգիծը։

Գյուղի աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները բարեխառն է, ձմռան տևողությունը 150 օր է, միջին ջերմաստիճանը ձմեռվա ամիսներին տատանվում է -22C-ից -25 °C։ Տարվա եղանակներից անհամեմատ լավ է աշունը, ձմեռը երբեմն խստաշունչ է լինում, գարունը սովորաբար ուշացած է գալիս, իսկ ամառը հաճախակի քամիներ է լինում և տաք է։ Տարեկան տեղումների քանակը քիչ է, իսկ վերջին տարիներին նկատվում է, որ ձյուն քիչ է գալիս, լինում է նաև կարկտահարություն։ Գյուղը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում՝ հաճախակի են լինում երկրաշարժեր։

Նոր համայնքը ձևավորվել է 23 տարի առաջ։ Այն եղել է ադրբեջանակն, որից հետո 1988 թ. նրանց կողմից իրականացված բռնագաղթի պատճառով բազմաթիվ հայեր, Բաքվից, Գանձակից, Խանլարի, Շամխորի շրջաններից ապաստան են գտել այս գյուղում։ Գյուղի հյուսիսային մասով հոսում է Փամբակ գետը, որի ափին կառուցվել է մի ձկնաբուծարան, որտեղ աճեցնում են իշխան և թառափ ձկնատեսակներ։

Արջահովիտ համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ, շուրջ 80 ընտանիքներ բացակայում են գյուղից, գտնվում են արտագնա աշխատանքի մեջ և մոտ 30 մարդ աշխատում են համայնքի շրջապատում գտնվող տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում։ Արջահովիտ համայնքի դպրոցի նոր շենքը կառուցվել է 2003 թ. պետական բյուջեի միջոցներով, այս շենքի մեկ սենյակում գործում է բուժ. կետը։ Գյուղապետարանը և գրադարանը տեղավորված են դպրոցի նախկին ժամանակավոր շինությունում։ Արջահովիտ համայնքի կենտրոնում է գտնվում Սբ. Գևորգ եկեղեցին, որը տարածաշրջանի ամենահին եկեղեցին է՝ կառուցված է 7-րդ դարում, որը վերականգնվել է 2001 թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով անհայտ բարերարի ներդրած գումարների հաշվին, ունի բարեկարգ տեսք։