fbpx

Առաքելոց Վանք

Առաքելոց Վանք

ԱնվանումԱռաքելոց Վանք
ՎայրՀՀ Տավուշի մարզ
Ամսաթիվ04․07․21

Առաքելոց Վանք, Հայ առաքելական եկեղեցու վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) գյուղից 3 կմ արևմուտք, Աճարկուտ գյուղից 2 կմ արևմուտք, Կիրանց գետակի ափին, անտառապատ լեռների լանջերին։

 

Ավերված գյուղատեղեր ու բնակատեղեր շատ կան Աղստևի հովտում. դրանք պատկանում են մեր պատմության ամենատարբեր ժամանակաշրջաններին։ Այդպիսի խոշոր բնակավայրերից են Առաքելոց վանքը և գյուղատեղն՝ իր հոգևոր ու աշխարհիկ բազմաթիվ շինություններով։ Դրանք գտնվում են Կիրանց (Գետաշեն) գյուղից 3 կմ արևմուտք, անտառապատ լեռների լանջերին։ Միջնադարում այս ձորը և լեռնալանջերը խիտ էին բնակեցված։ Այդ են հաստատում մի շարք բնակավայրերի, ճարտարապետական կոթողների, կամուրջների, կարավանատների և այլ կառուցվածքների բազմաթիվ մնացորդները։ Կայեն գավառի այս շրջանը իր աշխարհագրական հարմար դիրքով յուրահատուկ դարպաս էր հարևան երկրների՝ Վրաստանի և Աղվանքի առևտրական ճանապարհների համար, որոնցով այդ երկրները կապվում էին կենտրոնական Հայաստանի տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնների հետ։ Մատենագիտական հիշատակություններ չեն պահպանվել այս նշանավոր բնակավայրերի ու ճարտարապետական կոթողների մասին։ Դրանց պատմական կյանքի միակ վկաները վիմական արձանագրություններն են։ Առաքելոց վանք-ամրոցի պարսպապատ տարածքում և նրա շրջակայքում պահպանվել են մի շարք հուշարձաններ։