fbpx

Ապարանի ջրամբար

Ապարանի ջրամբար

ԱնվանումԱպարանի ջրամբար
ՎայրՀՀ Արագածոտնի մարզ
Ամսաթիվ09․08․2020

Ապարանի ջրամբարը  Ապարանի  շրջանի կենտրոնական հատվածում է, ընկած է Քուչակ, Եղիպատրուշ, նախկին Աստվածընկալ գյուղերի միջև, Քասաղ  գետի վերին հոսանքում: Կառուցվել է 1962-1967 թթ-ին: Մակերեսը 7,9 քառակուսի կիլոմետր է, ընդհանուր ծավալը` 91 միլիոն խորանարդ մետր, ջրի թողունակությունը` վայրկյանում 18 խորանարդ մետր: Ջրամբարի ամբարտակը հողային է, բարձրությունը` 50 մետր, երկարությունը` 200 մետր: Սնվում է Քասաղ գետի, Լուսագյուղ, Վարդենիս, Թթուջուր, Եղիպատրուշ, Քուչակ գետակների և մթնոլորտային տեղումներից: Ձմռանը սառցակալում է: Օգտագործվում է ոռոգման համար: Ջուրը տրվում է Աշտարակի, Էջմիածնի շրջաններին: Ջրամբարի հիմնական ձկնատեսակը տեղական կողակն է: Այստեղ բուծվել է նաև Սևանա լճի իշխանը, սիգը և ծածանը: Վերջին տարիներին այստեղ բուծվել է նաև խեցգետինը: Շրջակայքում կառուցվել են հանգստյան գոտիներ: Ջրամբարի ջրերի տակ են մնացել Քասաղ, Զովունի գյուղատեղերը, որոնց բնակիչները վերաբնակեցվել են Երևանի  շրջակայքում: Ջրամաբարի տարածքում կան պատմական կառույցներ, որոնք հիմնականում հանվել և տեղափոխվել են, մնացել են միայն 4-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին, և մերձակա հինավուրց գերեզմանները։