fbpx

Անգեղակոթի ջրամբար

Անգեղակոթի ջրամբար

ԱնվանումԱնգեղակոթի ջրամբար
ՎայրՀՀ Սյունիքի մարզ
Ամսաթիվ12․10․2024

Անգեղակոթի ջրամբար, ջրամբար ՀՀ Սյունիքի մարզում՝ Որոտանի վրա։ Շահագործման է հանձնվել 1977 թվականին։ Մտնում է Որոտանի կասկադի մեջ։ Մակերեսը 0, 54 կմ² է, ջրատարողությունը՝ 3.4 միլիոն մ³։ Պատվարը բետոնախճաքարային է, երկարությունը՝ 70 մ, բարձրությունը՝ 29.4 մ։ Անգեղակոթի ջրամբարից Տոլորսի ջրամբար հոսող Որոտանի մեջ բաց թողնվող ջրերը կարգավորվում են հատակային ջրթող կառուցվածքով (ջրթողքը՝ 2, 9 մ³/վ)։ Օգտագործվում է նաև ոռոգման նպատակով։