fbpx

Ամբերդ (ամրոց)

Ամբերդ (ամրոց)

ԱնվանումԱմբերդ (ամրոց)
ՎայրՀՀ Արագածոտնի մարզ
Ամսաթիվ09,09,23

Ամբերդ, Ամպիր, Անբերդ, Համբերդ, Հանբերդ, Ղըզղալա, միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց։ Կառուցվել է 11-13-րդ դարերում, Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս։ Տեղադրված է եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա՝ Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում։

Գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում, իսկ ներկա վարչական բաժանման համաձայն՝ Արագածոտնի մարզում՝ մայրաքաղաք Երևանից 55 կիլոմետր դեպի հյուսիս։

 

Ամբերդ անունը ծագել է աղավաղման հետևանքով, նախնական անունը եղել է Անբերդ։ Ամբերդ անունը բացատրվում է որպես ամպի բարձրության բերդ, կից-բերդ։ Հանդիպում է նաև Անբերդ տարբերակը՝ անառիկ, անմատչելի բերդ։ Կոչվել է նաև Հանբերդ, Համբերդ անուններով։