Ակունքի Սուրբ Պողոս-Պետրոս Եկեղեցին (Մատուռը) գտնվում է Ակունք գյուղից 2 կմ հյուսիսարևելք, Հատիս լեռան ստորոտում, փոքր ձորակի աջ սարալանջին: Բաղկացած է Ս. Պողոս, Սբ. Պետրոս եկեղեցիներից, մատուռից և գերեզմանատնից:
Պողոս-Պետրոս եկեղեցու հիմնաքարերը դրվել են 5-7-րդ դարերում: 11-րդ դարում ուժեղ երկրաշարժի հետևանքով եկեղեցին ավերվել է: Բարերարները կարողացել են եկեղեցին վերականգնել միայն 12-13-րդ դարերում, իսկ պատմությունը լռում է եկեղեցին կառուցողների մասին
Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրը, որը զբաղեցնում է 4,5 հա տարածք, Կոտայքի ամենատեսարժան վայրերից է: