fbpx

Աժդահակ լեռ 3597մ

Աժդահակ լեռ 3597մ

ԱնվանումԱժդահակ լեռ 3597մ
ՎայրՀՀ Կոտայքի մարզ
Ամսաթիվ16․08․2020

Աժդահակ լեռնագագաթ Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում. վերջինիս ամենաբարձր գագաթն է՝ 3597 մ, Հայաստանի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին։

Բացարձակ բարձրությունը 3597,3 մ է, հարաբերականը՝ մինչև 400 մ։ Գագաթին կից՝ հյուսիսարևմտյան կողմում կա խառնարան՝ լցված ջրով։ Գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։

Տարվա մեծ մասը ձնածածկ է։ Լանջերը լերկ են։ Աժդահակ անվանումը հայոց բանահյուսության մեջ հայտնի է որպես մարաց թագավորի և վիշապի անուն։