fbpx

Աբովյանի Սուրբ Ստեփանոս Եկեղեցի

Աբովյանի Սուրբ Ստեփանոս Եկեղեցի

ԱնվանումԱբովյանի Սուրբ Ստեփանոս Եկեղեցի
ՎայրՀՀ Կոտայքի մարզ
Ամսաթիվ24.04.23

Սուրբ Ստեփանոս եկեղեցի, կրոնական կառույց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։
Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանի աշխատության մեջ հիշատակվում է, որ կառուցվել է 1851 թ. Էլար գյուղում, որը գտնվում է Աբովյան քաղաքի հարավ-արևելքում. հնագույն բնակավայր է։ Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է այս գյուղի գերեզմանատների հարևանությամբ՝ բարձունքի վրա։ Եկեղեցու բակում նույնպես կան շիրմաքարեր։ Վերանորոգվել է 2001 թ.։ 2010 թ. հունիսի սկզբին, մի քանի բարերարների ֆինանսական նվիրատվությունների շնորհիվ, կրկին ընթացան վերանորոգչական աշխատանքներ։

2010 թ. նոյեմբերի 28-ին եկեղեցին վերաօծվեց ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Եպիսկոպոս Քարամյանի։ Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Մաշտոց քահանա Բաբայանը։