fbpx

Օձերի խայթոցներ (Առաջին օգնություն)

Հայաստանում տարածված թունավոր օձերը

Սողունների սեզոնային ակտիվացում. պետք չէ խուճապի մատնվել։ Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են միայն չորսը` իժերի ընտանիքին պատկանող տափաստանային իժը, Դարևսկու իժը, փոքրասիական իժը և անդրկովկասյան գյուրզան։

Տափաստանային իժը Հայաստանի տարածքում տարածված է կենտրոնական եւ հյուսիս-արեւմտյան շրջաններում։ Դրանք փոքր կամ միջին չափերի օձեր են՝ երկարությունը սովորաբար 30-60 սմ։ Թունավոր օձ է, բայց խայթոցից մարդկանց մահացության դեպքեր հայտնի չեն։

Դարևսկու իժը հանդիպում է Հայաստանի հյուսիսում։ Իր արտաքին տեսքով և մարմնի չափերով շատ նման է տափաստանային իժին։

Փոքրասիական իժը Հայաստանում տարածված է Արագածի հարավային լանջերից մինչև Մեղրու շրջան։ Միջին չափսերի՝ 60-120 սմ երկարությամբ օձեր են։ Շատ թունավոր և վտանգավոր են մարդու համար։
Անդրկովկասյան գյուրզան տարածված է Հայաստանի հարավային շրջաններում, այն շատ թունավոր օձ է։
Օձերի այս 4 տեսակները պատկանում են իժերի ընտանիքին, որոնց թույնն ազդում է սրտանոթային համակարգի վրա։ Թունավոր օձերի վերին ծնոտի առջևի մասում տեղավորված են 2 խոշոր ժանիքատիպ ատամներ, որոնք կապված են թունավոր գեղձերի հետ։

Հայկական տափաստանային իժ

Հայկական տափաստանային իժ կամ Հայկական լեռնատափաստանային իժ[3] (Vipera eriwanensis, Армянская степная гадюка)

60-70 սմ

Հայկական իժ

Հայկական իժ, Ռադդեի իժ (Montivipera raddei, Гадюка Радде)

80-100 սմ

Գյուրզա

Հայկական իժ

մինչև 175 սմ, բացառիկ դեպքերում մինչև 2 մ

Կովկասյան իժ

Կովկասյան իժ (Vipera kaznakovi, Кавказская гадюка)

30-40 սմ, երբեմն հասնում է 70 սմ

Թունավոր օձի խայթոցի տեղում մարմնի վրա նկատվում են թունավոր ատամներից առաջացած երկու խոր վերքեր, որոնց միջև երևում են ոչ թունավոր ատամներից մնացած երկու շարք ավելի մանր հետքեր։ Իսկ ոչ թունավոր օձերի կծած տեղում մարմնի վրա երևում են չորս շարք երկայանական դասավորված կետիկներ։

Թունավորման վտանգավորությունը կախված է նաև օձի չափսից, տարիքից, տեսակից։ Վերջին առումով առավել վտանգավոր են գյուրզաները։

Օձերն ավելի վտանգավոր են ամռանը։ Թունավորման ծանրությունը կախված է նաև կծածների քանակից, տեղակայումից և խորությունից։ Առավել վտանգավոր են պարանոցի և գլխի շրջանում խայթոցները, քանի որ այտուցի հետևանքով կարող է առաջանալ վերին շնչուղիների խցանում։ Լուրջ են նաեւ իրանին և ձեռքի հատվածում խայթոցները, որովհետև այդ դեպքում թույնը շատ արագ տարածվում է ամբողջ օրգանիզմում։

Խայթելուց թունավոր օձի թույնը ներարկվում է մարդու մարմին։ Այդ հատվածում մարդն ուժեղ ցավ և այրոց է զգում։ Քիչ անց խայթաց հատվածը կարմրում է և սկսում այտուցվել։ Այտուցը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով, զգացվում է ուժեղ թուլություն, սրտխառնոց, փսխում։ Տուժածը կարող է ունենալ գլխապտույտ, տեսողության և խոսքի խանգարումներ։ Նկատվում են վերջույթների թուլություն կամ զգայունության կորուստ։ Տուժածի շնչառությունը դժվարանում է, անոթազարկը` հաճախանում։ Հնարավոր է արյունահոսություն բերանից, քթից և հետանցքից։

Ի՞նչ անել

Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում վերքը լվացեք և ծածկեք մանրէազերծ վիրակապով։

Թունավոր օձի խայթոցի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը։

Հնարավորության դեպքում աշխատեք հիշել կծող օձի տեսքը։

Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չգա։ Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը։ Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը։ Եթե օձը խայթել է վերջույթը ապա անշարժացրեք այն եւ պահեք սրտի մակարդակից ցածր։ Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան։ Շատ կարեւոր է ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել առանց խուճապի մատնվելու՝ բացառելով տուժածի ցանկացած շարժում։ Այդ ընթացքում տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն։ Վերահսկեք տուժածի վիճակը, տվյալները գրանցեք և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

Ի՞նչ չի կարելի անել

Կան գործողություններ, որոնք չի կարելի անել օձերի խայթոցների դեպքում։

•  Մի արտածծեք թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել ձեր օրգանիզմ։

• Խայթած հատվածի շրջանում կտրվածքներ մի արեք, մի այրեք կծած տեղը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է թույնի տարածմանը։

• Մի օգտագործեք սառը թրջոցներ և սառցապարկեր. դրանք օգուտ չեն տա տուժածին և կարող են նրա ինքնագիտակցությունը վատացնել։

• Օձերի խայթոցների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետեւանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը։

• Տուժածին մի տվեք ոգելից խմիչքներ. դրանք ևս արագանցում են արյան շրջանառությունը։