fbpx

Մեղրի և հատապտուղների փառատոն

Մեղրի և հատապտուղների փառատոն

Այս տարի «Մեղրի և հատապտուղների փառատոնը» կնշվի օգոստոսի 8-9-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում։

Փառատոնի նպատակն է նպաստել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը՝ խթանելով տեղական ապրանքատեսակների արտադրությունը, դիրքավորելով տարածաշրջանը որոշակի արտադրական բաղադրիչներով, նպաստելով բիզնես շփումներին, ձևավորելով բարենպաստ զբոսաշրջային միջավայր։

Փառատոնի ընթացքում  այցելուները կարող են համտեսել տարածաշրջանի համեղ մեղրը, հատապտուղները և ավանդական խոհանոցի ուտեստները, ծանոթանալ ավանդական արհեստագործական մշակույթին, վայելել ավանդական երգն ու պարը։
«Մեղրի և հատապտուղների փառատոնը» տարածաշրջանի ամենախոշոր միջոցառումն է, և փառատոնին մասնակցությունը սահմանամերձ տարածաշրջանի բնակչությանը զորակից լինելու յուրովի միջոց է։